Հրանտ Խաչատրյան. «Հայաքվե»-ի շրջանակում պետք է ստորագրեն նաև իշխանամետները
Քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը գրում է.
«Ստորագրահավաքը գերազանց է կազմակերպված, բայց հոսքերը պետք է ավելանան։
Նպատակահարմար եմ համարում նշանակետ վերցնել ոչ թե օրենքով պահանջվող 50000 թիվը՝ այլ ձգտել 300000-ի։
Ռեսուրսն ավելին է՝ 2021-ին ընդդիմությանը տված ձայներն ու ավելացրած իշխանական թևի վարկանիշի անկումը։
Ավելին կասեմ.
Պետք է ստորագրեն նաև իշխանամետները՝ հասկանալով, որ սա հենարան է նաև ծանր բանակցությունների թիրախում գտնվող պաշտոնյաների համար։ Իրենք դա կարող են անել պահպանելով իրենց ներքին ու արտաքին քաղաքական դիրքորոշումները։
Սա քաղաքականության հայտնի թեզ է, որը հարկ եղած դեպքում մանրամասն կմեկնաբանեմ։
Նույն պատճառով իշխանության քարոզիչները պետք է հրապարակորեն դեմ արտահայտվեն Հայաքվեին։
Խոսքը վերաբերում է ոչ թե ներքաղաքական պայքարին (դա պարտադիր է ընտրությունների ժամանակ), այլ երկրի ընդհանուր դիմադրողականության բարձրացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Լիազոր ներկայացուցիչ. «Հայաքվե»-ի ստորգրահավաքին գրեթե ամեն օր խոչընդոտում են Ավանում ու Մալաթիա-Սեբաստիայում
- Մեկ շաբաթում «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է մոտ 15 հազար մարդ
- Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան