Օրվա մամուլ 10:18 08/07/2023 Հայաստան

«Հրապարակ». Մնում է ասեն` բերեք խոսենք ադրբեջաներեն, անցնենք մուսուլմանության, մենակ թե Ադրբեջանը չնեղանա

«Հրապարակ»-ը գրում է.

«Ադրբեջանական 24 ՀԿ-ներ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ են ուղղել։ Պահանջում են անհապաղ դադարեցնել Հայաստանի գրեթե բոլոր հանքավայրերի ու գործարանների աշխատանքը, իբրև թե դրանք վտանգում են տարածաշրջանի էկոլոգիային։ Նրանք պահանջում են փակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման հանքը, Սոթքի հանքավայրը և այլն։

Թեմայի առնչությամբ փաստաբան Արամ Օրբելյանին, ով ԶՊՄԿ-ի նախկին սեփականատիրոջ շահերն է պաշտպանում և լավատեղյակ է հանքարդյունաբերության խոհանոցից, հարցրինք՝ Ադրբեջանը նման պահանջ ներկայացնելու իրավունք ունի՞՝ հաշվի առնելով, որ խոսքը մեր սուվերեն տարածքում գործող հանքավայրերի մասին է։

«Եթե կատակ անեի, ապա պիտի ասեի՝ իհարկե, պիտի փակենք, թե չէ Ադրբեջանը կհարձակվի, բայց եթե այդ հարցին լուրջ պատասխան եք ուզում, ապա խնդիրը հետևյալն է․ ցանկացած պետության քաղհասարակության ներկայացուցիչ կարող է դիմել մեկ այլ պետության որևէ կազմակերպության՝ որոշակի խնդրանքով։ Այսինքն՝ որպես երևույթ, ինքնին եթե նման խնդրանք լիներ, ինձ մոտ որևէ հարց չէր առաջացնի։ Այստեղ առաջ են գալիս մի քանի «բայց»-եր․ նախ՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գոյության հարցն է կասկածի տակ՝ որպես դասական իմաստով քաղհասարակություն, ովքեր մտահոգ են։ Երկրորդը․ այդ նույն քաղհասարակության գործիչների գործունեությունն է պետք հասկանալ՝ ընդհանրապես Կասպից ծովի նավթի, Ադրբեջանի տարածքների էկոլոգիական խնդիրներով զբաղվե՞լ են, թե՞ բացառապես զբաղված են էկոահաբեկչությամբ, ինչպես դա եղավ Բերձորի միջոցի փակման օպերացիայի ու մյուս գործընթացների պարագայում։ Երրորդը․ պետք է, անկախ ամեն ինչից, գնահատման առարկա դարձնել՝ խնդիր կա՞, թե՞ չէ։ Ձեզ շատ պարզ ասեմ․ եթե իրավական որևէ հարց առաջանար՝ էկոհամակարգերի հետ կապված, էկոՀԿ-ների խնդիր չէր առաջանա, սա հիբրիդային պատերազմի դասական օրինակ է, երբ ինչ-որ ՀԿ-ներ են նամակ գրում, քաղաքացիներն են նամակ գրում և այլն։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները ստացել են լիցենզիաներ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները գործում են։ Եթե այս կազմակերպությունները խախտում են ՀՀ օրենսդրությունը, ապա պետք է պատասխանատվության հարց առաջանա, եթե չեն խախտում, ապա որևէ արտասահմանյան ՀԿ-ի կամ հայկական ՀԿ-ի նամակն ինքնին դադարեցման հիմք չի կարող լինել, ուրիշ հարց է, որ եթե իրոք նման էկոլոգիական խնդիրներ լինեին, ապա պետք է քննարկման առարկա դարձվեր։

Ուղղակի այստեղ ցավալի կլինի, և ես չեմ բացառում, ցավոք սրտի, որ հայկական ՀԿ-ների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն անտեսվեն, ու մեկ էլ հանկարծ պարզվի, որ ադրբեջանական ՀԿ-ների նամակի հիման վրա ինչ-որ գործունեություն է արվում։ Ես սա ավելի շատ տեսնում եմ ինչ-որ ինֆորմացիոն ֆոն ստեղծելու, ավելի գլոբալ՝ Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու լույսի ներքո։ Իրավական տեսանկյունից՝ նամակ կարող են գրել, մանավանդ բաց նամակն ինչ-որ հրապարակված հոդված է, ես չեմ տեսնում, որ ՀՀ-ի կողմից որևէ գործողություն պետք է հետևի դրան, ուրիշ հարց է, որ ՀՀ-ն միջազգային ատյաններում պետք է շատ հստակ դարձնի իր դիրքորոշումն էկոլոգիական հարցերի վերաբերյալ։ Նույն Ադրբեջանը խնդիր է տեսնում Ֆրանսիայում մարդու իրավունքների ոլորտում և ուրիշ այլ տեղեր, որտեղ հետաքրքրություն ունի, ենթադրվում է, որ նույն բեմադրությունն են կրկնում, հիմք են ստեղծում ինչ-որ գործողություններ անելու համար»։

Օրբելյանին հարցրինք՝ կարո՞ղ է Ադրբեջանը միջազգային ատյաններում Հայաստանի դեմ այս հիմքով իրավական գործընթաց սկսելու։

«Միջազգային գործընթացն այնպես չէ, որ իրենք այսօր պետք է սկսեն, իրենք միշտ էլ սկսել են, կատարել են, ուղղակի նախկինում ունեցել ենք ղեկավարություն և պետություն, պետությունը դրանով զբաղվել է։ Հիմա եթե սկսվի ինչ-որ միջազգային գործընթաց, ապա ինչ կարվի, ինչ չի արվի, չգիտեմ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ունենք մի հատ իշխանություն, որն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ «թքած ունեմ Սահմանադրության վրա, թքած ունեմ Հայաստանի արժեքների վրա, մենակ թե պատերազմ չլինի»։ Ընդ որում՝ պատերազմ լինելու հավանականությունը շատ ավելի քիչ է, քան պատերազմ չլինելու հավանականությունը, բայց ասում են՝ բերեք ամեն ինչ զիջենք Ադրբեջանին, բերեք խոսենք ադրբեջաներեն, անցնենք մուսուլմանության, մոռանանք Հայ առաքելական եկեղեցու հատուկ դերը, հայերենը թողնենք պատմությանը, ընդունենք, որ մենք քոչվոր ազգ ենք, մենակ թե Ադրբեջանը հանկարծ չնեղանա։ Այս մոտեցումն են դրսևորում Հայաստանի իշխանությունները։ Կլինի միջազգային գործընթաց, թե չէ, չգիտեմ, բայց իրավական տեսակետից ես այս պահին խնդիր չեմ տեսնում»,- պատասխանեց Օրբելյանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}