
Մայրը երեխաներին սնունդ բերելու նպատակով էր ոտքով գնացել Մարտակերտ. մանրամասներ 3 և 6 տարեկան երեխաների մահվան դեպքից
Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ, նրանց համար սնունդ բերելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը:
«Գյուղը մոտ է գտնվում Մարտակերտին, մայրը ոտքով եկել է քաղաք, որ երեխաներին սնունդ տանելու, տանը թողել է 3 տարեկան քնած երեխային ու 6 տարեկան աղջկան, բայց այդ ընթացքում երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոստքով հասնելով Մարտակերտ, մութը վրա է տվել, ու այդպես դեպքը տեղի է ունեցել»,-ասել է նա՝ նշելով, որ բնակիչները ոտքով են գնում, գալիս շրջափակման հետեւանքով վառելիք չլինելու պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել