Մասկը վիրավորել է Ցուկերբերգին և սպառնացել հաշվեհարդար տեսնել
Ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը սոցցանցի իր էջում մեղադրել է Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգին գրագողության մեջ և հայտնել, որ հակամարտությունը դարձել է անձնական։
Ավելի վաղ Semafor պորտալը հրապարակել էր Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը, որում նա հայտնում է Մետային դատի տալու անհրաժեշտության մասին՝ Twitter-ի առևտրային գաղտնիքները Threads նոր սոցիալական ցանցի աշխատանքում օգտագործելու կասկածների պատճառով։
«Ես 44 միլիարդ դոլար եմ ծախսել այս հավելվածի վրա, և այժմ «օձը» պարզապես որոշել է պատճենել: Հիմա արդեն այն անձնական է»,-պատասխանել է Մասկը:
Twitter-ի սեփականատերը հավելել է, որ Ցուկերբերգի մարտահրավերը մենամարտին դեռ մնում է։
«Կհանդիպենք վանդակում»,- եզրափակել է Մասկը։
Հուլիսի 6-ին Meta-ն գործարկեց Threads-ը՝ տեքստային հաղորդագրությունների նոր ծառայություն, որը նախատեսված է Twitter-ում: Մարկ Ցուկերբերգը սոցցանցի գործարկումից 20 ժամ չանցած հայտարարեց, որ դրանում գրանցումների թիվը հասել է 30 միլիոնի։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է Իլոն Մասկը պատրաստվում Ցուկենբերգի հետ մենամարտին
- Իլոն Մասկը դեռահասի է վարձել՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ
- Իլոն Մասկը նախատեսում է Տեխասում ուտոպիստական քաղաք կառուցել
- Իլոն Մասկը հերթական բազմամիլիարդանոց գնումը կատարելու ցանկություն ունի
- Իլոն Մասկն իր շանը ներկայացրել է որպես Twitter-ի նոր տնօրեն