Մելիքյան. քպ-ի գլխավոր խնդիրը ոչ թե գիտելիքն է, այլ արժեհամակարգը, իսկ դրա դեմ արդյունավետ կռիվ տալու թիվ մեկ գործոնը ԿԱՄՔՆ է
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Դաշտում առկա է մի դիսկուրս, որը թվում է երկրորդական, սակայն իրականում ամենևին երկրորդական չէ։
Դա «լավ մասնագետի» դիսկուրսն է։
Շատ ընդդիմադիր հանրային գործիչներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջ են մղում այն թեզը, որ Հայաստանն այս արհավիրքից կարող են դուրս հանել միայն «լավ մասնագետները» (այս գաղափարի կողմնակիցներին պայմանականորեն կոչենք «գալըստուկիստներ»)։ Այս թեզն առաջին հայացքից շատ ճիշտ է թվում, քանի որ դիտարկելով քպ-ականների «էլիտան»՝ անմիջապես նկատելի է, որ այնտեղ գերակշռում են անկիրթները, կիսագրագետներն ու փինաչիները։
«Տեսնու՞մ եք, - հաղթականորեն ասում են գալըստուկիստները, - քպ-ականները երկիրը վարի են տվել, քանզի վատ մասնագետ են։ Պրոֆեսիոնալ չեն։ Հետևաբար երկիրը կարող են փրկել միայն լավ մասնագետները»։
Մինչդեռ ավելի խորը հայացքը կնկատի, որ մեր խնդիրը ոչ թե այն է, որ քպ-ականները տգետ որոշումներ են կայացնում, այլ որ նրանք որոշումներ են կայացնում՝ հիմք ընդունելով սխալ ելակետեր. հայկական շահի փոխարեն ելնում են արտաքին թշնամու շահից, իսկ իրավունքի ու արդարադատության շահի փոխարեն՝ քպ-ի ու դրա արբանյակները շահից։
Հետևաբար քպ-ի գլխավոր խնդիրը ոչ թե գիտելիքն է, այլ արժեհամակարգը, իսկ դրա դեմ արդյունավետ կռիվ տալու թիվ մեկ գործոնը ԿԱՄՔՆ է և գաղափարական, հոգեբանական, հանրային-բարոյական ամրությունը։
Այլ կերպ, եթե քպ-ի գործի գցած՝ «ազգային ինքնաոչնչացման մեքենան» կանգնեցվելու է, ապա դա ունակ են լինելու անել ոչ թե լավ մասնագետները, այլ «ռիսկով տղերքն ու աղջիկերքը», որոնք կոփված են գաղափարապես ու հոգեպես, և որոնք հարկ եղած դեպքում ի վիճակի են լինելու դիմել անձնազոհության»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրության ընդունման տարելիցից երկու օր առաջ՝ հուլիսի 3-ին տեղի ունեցածը համարում եմ դատկան իշխանության վախճանի օր. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր
- Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը...Ճիճուների խրախճանքը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Քաղբանտարկյալների հարցով հանրային ճնշումը պետք է օրօրի մեծացվի
- Խնդրում եմ հանգուցյալ քպ-ականին չհամեմատել լուսահոգի Արմեն Գրիգորյանի հետ. Ռուբեն Մելիքյան
- Գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի.Ռուբեն Մելիքյան
- Մենք փորձում ենք հարցադրումներով հերքել մեղադրողի վարկածը և ամրացնել համոզմունքը մեր վարկածի հետ կապված. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան