Մոլդովայում ձերբակալել են կիբերհանցագործության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն
Մոլդովայի սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանին ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը Ինտերպոլի կողմից հետախուզվում է կիբերհարձակումներ կատարելու կասկածանքով։
«Ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող համակարգչային հարձակումների մեջ մասնագիտացած կազմակերպված հանցավոր խմբի անդամը ձերբակալվել է Օտաչ քաղաքի պետական սահմանի անցակետում, ձերբակալման օրդեր է տրվել 36-ամյա քաղաքացու նկատմամբ նրան արտահանձնելու նպատակով, տղամարդը՝ Ադրբեջանի քաղաքացի է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է սահմանային ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Սահմանին ձերբակալվածը ցույց է տվել ուկրաինական անձնագիր, սակայն լրացուցիչ ստուգմամբ սահմանապահները պարզել են, որ նա իրականում Ադրբեջանի քաղաքացի է և գտնվում է Ինտերպոլի տվյալների բազայում միջազգային հետախուզման մեջ։ Կասկածյալը տեղավորվել է Էդինեթ քաղաքի քննչական մեկուսարանում, որից հետո նրան կտեղափոխեն Քիշնև՝ հետաքննության համար և կուղարկեն տուն։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի կիբերկենտրոնին
- Կիբերհարձակում` ընդդեմ Ուկրաինայի կառավարության, պաշտպանության եւ անվտանգության նախարարությունների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին