Նշվել է Վաչագան Մանուկյանի ծննդյան տարեդարձը և տեղի է ունեցել Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» գրքի շնորհանդեսը
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը գրում է.
«Վաչագան Մանուկյանի ծնունդն էինք տոնում և Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» գրքի շնորհանդեսը։
Եռաբլուր, Գրողների միություն, Էջմիածնի սպորտ․ դպրոց՝ Վաչագանի ոգեկոչման արարողություն, մտավորականների խոսք նրա անցած պատվի ուղու, պատգամների, մարդկային բյուրեղյա որակների մասին։
2018-ին պայծառատես երիտասարդը գրել է․ «Հիշե՛ք՝ երեկ նրան խաչեց մարդու մի տեսակ, որն այսօր ավելի զորացել ու կատարելագործվում է մեր անհավատության հաշվին: Հիմա իսկապես վախենում եմ նրա երկրորդ գալստից: Ոչ՝ մեղավորիս, այլ նրա մարմինը ոչնչացնող, այսօրվա կատարելագործված հրեշային ռումբերից: Երեկվա մեխը մի լավ մշակվել ու արդեն ռումբ է դարձել, իսկ հրեշը՝ բոլորին ժպտացող բարի դեմքով «աստվածապաշտ» մի սատանա»....
․․․Վաչագանի ֆիզիկական չգոյության ցավը հակակշռվում է նրա մշտակա լույս ներկայությամբ ամենուր՝ հոր՝ Խաչիկ Մանուկյանի հզոր գրում, իրեն ճանաչողների խոսքերում, իր օրինակով դաստիարակվող սերնդի վարքականոնում։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր» երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներից մեկը ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ պատվանունն է կրում․ https://www.youtube.com/watch?v=H6vT1gz_whc&t=0s
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից լավագույնները, մասնակցելով յուրաքանչյուր կիսամյակ հայտարարված մրցույթին, արժանանում են Վաչագան Մանուկյանի անվան կրթամրցանակակրի պարտավորեցնող կոչման, նաև՝ դրամական խրախուսանքի։ Կրթամրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։
Այս անգամ, սակայն, մե՛նք ենք մեծ պատվի արժանանում՝ Էջմիածնի պատանի ըմբիշներին հանձնելու Վաչագան Մանուկյանի անվան մարզական մրցանակները, որոնք վաղօրոք պատրաստվել և սպասում էին եզրափակիչ խաղերի հաղթողներին։
Ու մեկ այլ հրաշալի զուգորդմամբ էլ «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական-բարեգործական կազմակերպության հիմնադիր Seyran Chilingaryanի ձեռամբ ստանում ենք Սոսե մայրիկի և Աղբյուր Սերոբի անուններով մեդալները։
Փա՛ռք հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անմահացած բոլոր սերունդների հերոսներին։
Խորին շնորհակալություն Խաչիկ Մանուկյանին և Սիրանուշ Մանուկյանին՝ մեզ Վաչագան նվիրելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Մանուկյան. Այս կառավարությունն իր կատարած ոճիրի պատասխանը տալու է
- ԱՄՆ տիկին դեսպանն այլևս ժողովրդավարությունը չի սատարում, սատարում է թքողներին. Խաչիկ Մանուկյան
- Սրանք ծիծաղում են մեզ վրա՝ ուր եք հասել, որ մեզ պես բացահայտ դավաճանները հեծնել են ձեզ. Խաչիկ Մանուկյան
- «Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը
- «Ոսկի սերմեր»․ Վաչագան Մանուկյանի անվան Երախտիքի և հարգանքի կրթամրցանակը կհանձնվի մայիսի 23-ին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան