Վրաստանում անցկացվել են միջգերատեսչական վարժանքներ՝ ԱՄՆ-ի և Լիտվայի զինվորականների մասնակցությամբ
Վրաստանում տեղի է ունեցել «Գործընկեր-2023» միջգերատեսչական զորավարժությունը, որին միացել են ԱՄՆ-ի և Լիտվայի զինվորականները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունների նպատակն էր կատարելագործել միջգերատեսչական գործողությունները արտակարգ դրության և ճգնաժամային իրավիճակներում: Զորավարժությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է միջգերատեսչական համակարգմամբ հասնել նպատակին»,-ՏԱՍՍ-ը մեջբերել է Վրաստանի պաշտպանության ազգային գվարդիայի ներկայացուցիչ գնդապետ Կոբա Մուրուսիձեին:
Զորավարժություններին մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարարության, ՆԳՆ, Առողջապահության և ենթակառուցվածքների նախարարության հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչներ։ Սցենարը ներառում էր համաճարակային հսկողության գործողությունների իրականացում, հրդեհների մարում, ինչպես նաև դիվերսիոն խմբերի հայտնաբերում և վնասազերծում։ Զորավարժություններն անցկացվել են երեք փուլով՝ Ամբրոլաուրի, Կվարելի և Տետրիցկարո վարչական շրջաններում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան