Տեխասում սկսել են գետի մեջ արգելքներ տեղադրել միգրանտներին զսպելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները սկսել են լողացող պատնեշներ տեղադրել՝ կանխելու համար անօրինական միգրանտների հոսքը Ռիո Գրանդե գետի երկայնքով, որն անցնում է Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանի երկայնքով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Twitter-ում՝ Հասարակական անվտանգության պետական դեպարտամենտի (DPS) կողմից։
«Արգելանքները տեղ հասել են, Ռիո Գրանդեի վրա ջրային պատնեշի տեղադրումը սկսվում է այսօր»,-ասվում է DPS-ի Twitter-ի գրառման մեջ։
Ավելի վաղ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել էր սահմանային գետի երկայնքով պատնեշների մոտալուտ տեղադրման մասին։ Հաղորդվել է, որ դա տեղի կունենա ԱՄՆ-ի հարավային սահմանի պաշտպանությունն ուժեղացնելուն ուղղված օրենքների նոր փաթեթի շրջանակներում։ Տեխասի ղեկավարի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության տեքստում նշվում է, որ նոր նախաձեռնությունը կընդլայնի նահանգի «աննախադեպ ջանքերը»՝ պաշտպանելու տեխասցիներին անօրինական ներգաղթի, զենքի, թմրանյութերի մահացու ռեկորդային մակարդակից։
Հարակից հրապարակումներ`
- Միգրանտները կարող են զրկվել ՌԴ քաղաքացիությունից՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում
- Հունաստան. 280 տարվա ազատազրկում՝ միգրանտների մաքսանենգության համար
- Իտալիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ
- Արաբագետ. Սիրիայում կանխվել է ՌԴ և ԱՄՆ միջև ուղղակի ռազմական բախումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին