Մեկ օրով կամ մի քանի ժամով գազամատակարարումը վերականգնելով՝ թշնամին ընդամենը երկու նպատակ է հետապնդում. Ալեն Ղուլյան
Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
«Որ չեն ասում` Ադրբեջանը արտաքին ճնշման ներքո «վինտիլը բացեց», կամ եսիմ ինչ արեց...քիչ ա մնում էդ վինտիլը վերցնես ու գլխներին տաս...
Մեկ օրով կամ մի քանի ժամով գազամատակարարումը վերականգնելով՝ թշնամին ընդամենը երկու նպատակ է հետապնդում.
ա) հերթական անգամ ծաղրել, ստորացնել ու նյարդայնացնել արցախցիներին (կարծում եմ՝ ավելորդ կլինի բացատրել, թե ինչ ապրումներ ենք ունենում ամեն կարճատեւ միացում-անջատումից հետո)
բ) անջատման նոր հաշվարկով կոտրում են հնչեղությունը "դրսի շուխուրների" համար..Հավատացեք, որ տեղեկատվական դաշտում սա բավական էֆեկտիվ օգտագործելու են մեր դեմ։
Գազամատակարարման վերականգնման վերաբերյալ ձեր իսկ պաշտոնական հրապարակումներով «ապացուցելու են», որ Արցախում գազ չկա ոչ թե 200 օր, այլ ասենք մի շաբաթ, կամ 10 օր...։
Ու պարբերաբար սեղմելու են այդ «refresh» կոճակը»։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ բացառում Ադրբեջանի հանցավոր դիտավորությունը՝ գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ
- Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը
- Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է. «Արցախգազ»