Թաթոյան. Ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանն ունի Արցախի բնիկ ժողովրդին` հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած հումանիտար աղետը տարվում է արդեն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրված են աշխարհից:
Հունվարի 9-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, և այն առ այսօր չի վերականգնվել:
Մարտի 21-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազի մատակարարումը, իսկ նախքան այդ պարբերաբար դադարեցնում ու վերականգնում էր:
Հունիսի 15-ից դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ և այլն) մատակարարումները:
Հունիսի 25-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով:
Հուլիսի 8-ի կեսօրին տեղելություն տարածվեց, որ գազի մատակարարումն Արցախ վերականգնվել է, սակայն հուլիսի 9-ի կեսօրից գազի մատակարարումը կրկին դադարեցվեց:
Ընդ որում, այս ամբողջ քաղաքականությունը կատարվում է մտադրված` մարդկանց մեջ անորոշություն ու տագնապ տարածելու համար:
Անգամ նվազագույն կենսական կարիքների` հիվանդանոց մարդկանց տեղափոխելու, սնունդի ու այլ կարիքների համար բնակիչները չեն կարողանում վառելիքով լիցքավորել մեքենաները: Հացի արտադրամասերն անգամ չեն կարողանում գործել:
Այս կերպ Ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի և առողջության համար, հուսահատություն:
Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսևորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր»:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրով կամ մի քանի ժամով գազամատակարարումը վերականգնելով՝ թշնամին ընդամենը երկու նպատակ է հետապնդում. Ալեն Ղուլյան
- Արցախում վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է
- Չեմ բացառում Ադրբեջանի հանցավոր դիտավորությունը՝ գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ
- Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը
- Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է. «Արցախգազ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին