Ադրբեջանի ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղաշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։
Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի մեկ խախտման դեպք
- Ադրբեջանը Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
- Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպքում զոհեր և վիրավորներ չեն եղել. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները
- Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան