Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է. «Արցախգազ»
Արցախի տեղեկտավական շտաբը տարածել է «Արցախգազ» ՓԲԸ-ի հայտարարութունը, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց: Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:
Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:
Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը: Մեր հայրենակիցներին խնդրում ենք զգոնությամբ ու համբերությամբ զինվել՝ խուսափելու որևէ դժբախտ պատահարից»։
Հիշեցնենք, որ Արցախում մարտի 21-ից գազամատակարարումը ամբողջությամբ ու անընդմեջ դադարեցված էր: Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 140-ից ավելի օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան