«Պատահականությու՞ն է, թե՞ զուգադիպություն, որ շրջափակման մեջ գտնվող երեխաները մտել են հաց տեղափոխող մեքենա»
Արցախից Նատաշա Պողոսյանը գրում է.
«Ցնցված ենք բոլորս էլ տեղի ունեցած դեպքից, որ երկու անչափահաս երեխա են մահացել Մարտակերտում։
Մեզանից շատ մոտ` Աղաբեկալանջ գյուղում էր բնակվում այդ տեղահանված ընտանիքը։ Պարզվում է` մայրը տանը չէր, երեք և վեց տարեկան երեխաները հասել են Մարտակերտ, որտեղ էլ մի մեքենայի մեջ գտել են մահացած երեխաներին։
Փնտրտուքների արդյունքում Արցախի ՆԳՆ-ի փոխանցմամբ` «Մարտակերտի բնակչից ահազանգ է ստացվել, որ փողոցում իրեն պատկանող ավտոմեքենայի մեջ մահացած երկու երեխա է հայտնաբերել:
Տեսախցիկները ֆիքսել են, որ անչափահաս երեխաներն ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը»։
Պատահականությու՞ն է, թե՞ զուգադիպություն, որ շրջափակման մեջ գտնվող երեխաները մտել են հաց տեղափոխող մեքենա և փակ տարածքում բարձր ջերմաստիճանի տակ մահացել։ Հավանական է, որ այդ փոքրիկները փորձել են բացել մեքենայի դուռը, բայց չեն կարողացել։
Ըստ լսածս տեղեկության` մայրը գնացել էր մեկ շնչին հասանելիք 0,5 կգ շաքարավազը և 0,5 լիտր ձեթը ստանալու, որ օգնություն էին տալիս Արցախի երեխաներին։
Շրջափակման մեջ գտնվող Արցախի 30 հազար երեխաներից էին նրանք, որ ապրել էին ուզում իրենց տանը ապահով ու անհոգ կյանքով»։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ` 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։
Հարակից հրապարակումներ`
- Մայրը երեխաներին սնունդ բերելու նպատակով էր ոտքով գնացել Մարտակերտ. մանրամասներ 3 և 6 տարեկան երեխաների մահվան դեպքից
- Արցախում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին