Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ կա 4 տուժած
Իրանի Բանդար-Աբբաս քաղաքում «Aftab» նավթավերամշակման գործարանում ցիստեռնի բռնկման հետևանքով չորս մարդ տուժել է։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Բանդար-Աբբասի արևմուտքում հրդեհվել է «Aftab» նավթային ընկերությանը պատկանող կուպրով (խեժի և նավթային խեժի թորման մնացորդներ) ցիստեռնը, չորս մարդ տուժել է»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 14:00-ին։ Դեպքի վայրում են շտապօգնության խմբերը։
Արդյո՞ք հրդեհն ազդել է նավթավերամշակման գործարանի աշխատանքի վրա, դեռ չի հաղորդվում։