Լորուտում հողաշերտի տակից հայտնաբերել են խաչքարեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրենի աջակցությամբ «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Լորուտ համայնքի (նախկին գերեզմանոցի) դպրոցամերձ տարածքի հաստ հողաշերտի տակից հայտնաբերել են երեք խաչքար։
«Համայնքի դպրոցամերձ տարածքը մեր մշակութային ժառանգությության սրբավայր ու գերեզմանատեղի է, վաղուց էինք ուսումնասիրել և որոշել, որ տվյալ տարածքում կան խաչքարեր, որոնք պետք է բարձրացնել։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում էլ իրականացրել ենք մեր առջև դրված խնդիրը»,- ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հրաչ Մարուքյանը։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ խաչքարերը հողից ու բուսականությունից մաքրելուց հետո ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները դրանք կանգնեցրել են հայտնաբերված վայրում։ Ըստ նախնական ուսումնասիրության, խաչքարերը թվագրվում են վաղ միջնադարով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան