Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը
Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը ։
Ավելի վաղ Կամիշինը հայտնել էր, որ Կիևն ու Անկարան հուշագիր են ստորագրել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացման վերաբերյալ։
«Եթե խոսենք Բայրաքթարի գործարանի մասին, որի մասին Ուկրաինայում ասվում էր մի քանի տարի, ապա այս գործարանի շինարարական աշխատանքներ են սկսվել, բանակցություններ եղան, հետո՝ դադարեցումներ, սկանդալներ, բայց այս գործարանը սկսեց կառուցվել գործնականում՝ ոչ միայն հուշագրերի վրա»,-ասել է Կամիշինը։
Նա հավելել է, որ բացի այդ, այժմ բոլոր ուժերն ուղղված են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի նորացմանը, դա վերաբերում է առաջին հերթին զինամթերքի արտադրությանը։
Որովհետև զինամթերքի արտադրության աճի տեմպերը հեռու են մեր կարիքներից»,-շեշտել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան «Բայրաքթար» կարտադրի Ուկրաինայում
- Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ. Infoteka24
- Մեծ բարձրության վրա գործող ԱԹՍ կհավաքվեն ուկրաինական «Բայկար» գործարանում. Հալուք Բայրաքթար
- Կիևին բայրաքթարներ մատակարարող Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսում է հումանիտար օգնության մասին
- Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան