Ալեն Սիմոնյանի ղեկավարած 13 հոգանոց պատվիրակությունը մեկնում է Փարիզ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա։ Գործուղման կարգադրության համաձայն, Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում կլինի հուլիսի 10-13-ը։
Այցի նպատակը նշված չէ, բայց հրապարակված է պատվիրակության կազմը՝ 13 հոգի. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Արմեն Ռուստամյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գևորգյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի պետ Նարինե Բադալյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Վարազդատ Եղիազարյանը:
Նշված է նաև, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (6 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան