2023թ. առաջին կիսամյակում Հայաստան ժամանած 1 մլն զբոսաշրջիկների 52%-ը ՌԴ-ից է. Սիսիան Պողոսեան
«2023 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում արդեն մենք ունենք 1 մլն զբոսաշրջիկ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանը և տեղեկացրեց, որ այն լավագույն ցուցանիշն է, որը մինչև հիմա արձանագրվել է:
Նրա խոսքով՝ 2019 թվականի համեմատ այս տարի արդեն 30 % աճ է ապահովվել:
«Մենք 2019 թվականը ավարտել ենք 1.9 մլն զբոսաշրջիկով և եթե այսպես շարունակվի, ապա 2023 թվականին 2 մլն զբոսաշրջիկը կգերազանցենք»,-ասաց Սիսիան Պողոսեանը և բացատրեց, որ այդ ցուցանիշի պատճառներից է այն, որ կոմիտեն գործողություններ է անում Հայաստանի բրենդն աշխարհում ճանաչելի դարձնելու համար՝ տարբեր միջոցներով, մասնավորապես՝ սոցցանցերում ակցիաներ են անում թիրախային երկրներում և աշխատում են տարբեր ավիաընկերությունների հետ:
Սիսիան Պողոսեանը հայտնեց, որ կոմիտեն մասնակցում է նաև զբոսաշրջության տարբեր ցուցահանդեսի և առաջիկայում էլ նախատեսվում է ներկա գտնվել Ֆրանսիայում կազմակերպվող ցուցահանդեսին:
Նրա տեղեկացմամբ՝ կազմակերպվում են նաև այլ երկրներից այցեր, որի շրջանակնրում Իտալիայից հրավիրել են 8 հոգանոց խումբ, որի անդամները իրենց համար բացահայտում են Հայաստանը և կգովազդեն Հայաստանն իրենց երկրում, ինչին կնպաստի նաև Վենետիկից, Միլանից և Հռոմից իրականացվող ուղիղ չվերթները:
«52% զբոսաշրջիկները ռուսաստանից են գալիս, այնուհետև՝ Վրաստանից և Իրանից»,-հայտնեց կոմիտեի նախագահը և շեշտեց, որ միշտ էլ նրանք են եղել առաջատար երկրները, բայց իրենք ակտիվացնում են նաև Դուբայը, ֆրանսիան, Գերմանիան և այլն:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում կոմիտեն որոշ երկրների ուղղություններով, որոնք հայտարարել են, թե Հայաստանը անվտանգ չէ զբոսաշրջության համար՝ Սիսիան Պողոսեանը ասաց, որ ԱԳ նախարարության և դեսպանատների հետ աշխատում են այդ ուղղությամբ և կարողացել են ապահովել, որ Գերմանիայի կառավարությանը նման հորդորն հեռացնի պաշտոնական կայքերից, բայց այլ երկրներում դեռ խնդիր կա:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վահան Քերոբյանը «Ոչխարների խուզման» փառատոնին մասնակցելով աջակցում է ներքին զբոսաշրջությանը
- Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնից «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար
- Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության․ Լեռնիկ Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին