ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ է ներկայացրել
ԱԺ ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ: Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:
Որոշման նախագծում նշվում է, որ Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները։ Չմասնակցելով ԱԺ խորհրդի աշխատանքներին, նա չի կատարել նաև ԱԺ խորհրդի հետ հանձնաժողովի աշխատանքների համակարգման իր գործառույթը։
Նախագծում նաև նշված է. «Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավուքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում, իր իսկ նախաձեռնությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը»:
Նշենք, որ որոշման նախագիծը դեռևս նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ։
«Հիշեցնենք, որ այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Իսկ նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում՝ ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը, Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թոկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր հայտնի չէ: Նախագծին կանրադառնանք առաջիկայում»,- գրում է ArmLur.am-ը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինայնը և իր թիմը փորձում են պատերազմի սպառնալիքով կերակրել մեզ և անընդհատ վախեցնել. Թագուհի Թովմասյան
- «Հրապարակ». Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու նախագիծը մինչև հաջորդ քառօրյա կդրվի շրջանառության մեջ
- Էդգար Ղազարյանը դիմել է դատարան՝ պարտավորեցնելու ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանին և Ռուստամ Բաքոյանին ներողություն խնդրել
- Փաստաբան. Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում ՔԿ-ն առերևույթ հանցակազմ չի նկատել
- Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի մասով հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են քննչական մարմին. Գլխավոր դատախազ
- Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել նիստին ներկաներից և կրել պատիժ. Արմենուհի Կյուրեղյանը՝ Արթուր Հովհաննիսյանին
- ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, դիմելու ենք դատախազին. Թովմասյան
- ՄԻՊ-ի թեկնածուին ընտրում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով.Թովմասյանը՝ ՔՊ-ի թեկնածուի ընտրության մասին
- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն նախատեսում է հանրության և իշխանության միջև հաշտարարությամբ զբաղվել
- «Ծաղրանք է». ընդդիմությունը չի մասնակցում ՄԻՊ-ի պաշտոնում իրենց թեկնածուի առաջադրման քննարկմանը
- Նույն նվնվանն է մնացել․Էլիզաբեթ Պետրոսյանը՝ Արթուր Հովհաննիսյանի մասին
- Արթուրիկի վրա, որ կինս ձայնը բարձրացնում էր, արտասվում էր. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին