Նորվեգական Բերգենում ադրբեջանցին ուկրաինացի փախստական կնոջ է սպանել
Բերգենի հյուրանոցներից մեկում 30-ամյա ուկրաինացի փախստական կին է սպանվել: Այդ մասին հայտնում է Nettavisen հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի կեսօրին Magic Hotel Solheimsviken հյուրանոցում, որտեղ բնակվում են Ուկրաինայից փախստականներ։ Իրավապահները տեղեկություններ չեն հայտնում սպանության զենքի և կնոջ սպանության մանրամասների մասին։
Նա երեխա է ունեցել, որն իր հետ եղել է հյուրանոցում, սակայն ոստիկանները չեն պարզել, թե արդյոք նա հանցագործության պահին մոր կողքին է եղել։ Տուժողին գտել են հյուրանոցի աշխատակիցները սենյակներից մեկում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 90 րոպե անց նա ստացած վնասվածքներից մահացել է։
Իրավապահ մարմինների գլխավոր կասկածյալները համարում են սպանվածի համախոհին և նրա երեխայի հորը՝ Ադրբեջանի 30-ամյա քաղաքացու։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել, հարցաքննել, սակայն նա մեղքը չի ընդունում։ Տղամարդուն տեղափոխել են կալանավայր։
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանում ադրբեջանցի սահմանապահը է ինքնասպան եղել
- Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը
- Մոլդովան ԵՄ-ից 10 մլն եվրո կստանա ուկրաինացի փախստականներին օգնելու համար
- Մեկ տարում Ուկրաինայից ավելի քան 8 միլիոն փախստական ժամանել է Եվրոպա
- Ռուս փախստական լրագրողները արտասահմանում
- Օգնություն է ցուցաբերվել Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին