Սիֆիլիսը վերադարձել է. Այն տարածվում է տագնապալի արագությամբ
Սեռական ճանապարհով փոխանցվող ամենահին վարակներից մեկի՝ սիֆիլիսի մասին կարծես շատերն էին մոռացել՝ կարծելով որ հիվանդության դեպքերն անկում են ապրել։ BBC-ն գրում է, որ հիվանդությունն այժմ տարածվում է տագնապալի արագությամբ։
Հիվանդության գրանցված ամենաշատ՝ ռեկորդային թվով դեպքերը գրանցվել են 1490-ականներին, վարակը շատ անուններ է ստացել՝ «ֆրանսիական հիվանդություն», «լեհական հիվանդություն» և այլն։
Ամստերդամում ապրող 33-ամյա ծրագրավոր Տուշարը երկու անգամ է վարակվել սիֆիլսիով։ Նա հիշում է, որ սկզբում լուրը WhatsApp-ի միջոցով ստացել է նախկին զուգընկերոջից։
Տուշարն անցել է անհրաժեշտ հետազոտություններն ու բուժվել։
«Մարդիկ սխալմամբ կարծում են, որ այն անբուժելի հիվանդություն է»,-ասել է նա։
Ապրիլին ԱՄՆ-ն հրապարակել է վիճակագրություն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ։ Սիֆիլիսի դեպքերը՝ 2020-ի և 2021-ի համեմատ ավելացել են 32 տոկոսով։ Վերջին 70 տարիների ընթացքում հիվանդության գրանցված դեպքերի թիվը հասել է պիկին։
Վիճակագրությունը ցույց է տվել որոշ նոր «տագնապալի» միտումներ, որոնք հանգեցնում են հիվանդության այս հանկարծակի աճին: Կտրուկ աճել են բնածին սիֆիլիսի դեպքերը, երբ զուգընկերոջից վարակված մորից հիվանդությունն անցնում է պտղին, ինչի հետևանքով կարող է առաջ բերել պտղի չզարգացում, մանկական մահեր, կյանքի ընթացքում առողջական խնդիրներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թվականին աշխարհում գրանցվել է սիֆիլիսի 7,1 միլիոն նոր դեպք։ 2022 թվականին Մեծ Բրիտանիայում սիֆիլիսի դեպքերը հասել են իրենց ամենաբարձր մակարդակին՝ 1948 թվականից ի վեր։
Առողջապահության ոլորտի պաշտոնյաների մեծամասնության համար սիֆիլիսի դեմ պայքարի ճանապարհը պարզ է՝ ապավինում են հակաբիոտիկների արդյունավետությանը, չնայած դրանց նկատմամբ դիմադրողականության աճին: Նրան նշում են, որ պետք է իրականացվի ավելի ակտիվ ու լայն հանրային իրազեկում՝ խրախուսելու անվտանգ սեռական հարաբերությունները, պահպանակների օգտագործումը։
Բժշկության ոլորտի գիտնականներին, հետազոտողներին մինչ այժմ չի հաջողվել գտնել մեկ տեսություն, թե ինչու է սիֆիլիսն ավելի արագ աճում, քան մյուս սեռավարակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին