200 միգրանտով անհետացած նավը դեռ չեն գտնում
200 միգրանտով անհետացած նավի որոնողական աշխատանքները շարունակվում են
Իսպանացի փրկարարները Կանարյան կղզիների ջրերում շարունակում են մեկ շաբաթա առաջ անհետացած նավի որոնումները, որը 200 աֆրիկացի միգրանտ էր տեղափոխում։ Այս մասին գրում է BBC-ն:
Ձկնորսական նավը հունիսի 27-ին դուրս է եկել Սենեգալի հարավում գտնվող Կաֆունտին բնակավայրից ու շարժվել դեպի կղզիներ։ Ըստ տեղեկությունների, նավում եղել են բազմաթիվ երեխաներ։
Ըստ աղբյուրի, ևս երկու նավակներ են անհետացել, որիցնողիղ մեկի վրա եղել է 60, մյուսի վրա՝ 65 մարդ։ Ընդհանուր առմամբ, անհետացած երեք նավերում եղել է ավելի քան 300 մարդ։
Եվ սա հաջորդում է Միջերկրական ծովում՝ հունական ափերի մոտ միգրանտներով լեցուն նավի խորտակմանը, որի հետևանքով 78 մարդ խորտակվել է, չնայած ՄԱԿ-ը հաղորդում է դեռևս 500 անհետ կորածի մասին։
Արևմտյան Աֆրիկայից Կանարյան կղզիներ ճանապարհորդությունը միգրանտների համար ամենավտանգավոր երթուղիներից է։ Նրանք սովորաբար նավարկում են հասարակ ձկնորսական նավերով, որոնք հեշտությամբ շպրտվում են Ատլանտյան հզոր հոսանքներից: ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)տվյալներով, անցյալ տարի առնվազն 559 մարդ է զոհվել ծովում՝ փորձելով հասնել իսպանական կղզիներ։ Մահացածների թիվը 2021 թվականին կազմել է 1126։
Հարակից հրապարակումներ`
- Տեխասում սկսել են գետի մեջ արգելքներ տեղադրել միգրանտներին զսպելու համար
- Հռոմի պապը Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահն անվանել է «խայտառակություն հասարակության համար».
- Մեքսիկայում առնվազն 35 մարդ է զոհվել միգրացիոն կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան