Հուլիսի 22-ին Դսեղում «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» խորագրով 4-րդ փառատոնը կանցկացվի
«Հայկական խոհանոցի մեծ մասը ուտելի բույսերն են և բացի մշակովի բույսերից, մենք միշտ օգտագործել ենք վայրի բուսատեսակները, իսկ Հայաստան բնաշխարհում աճում է շուրջ 3500 անուն բուսատեսակ, որից 300-ը օգտագործվում է խոհանոցում՝ 2500 էլ բուժական նպատակներով»,-ասուլիսում հայտնեց «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը՝ ներկայացնելով հուլիսի 22-ին Դսեղում «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» փառատոնի կազմակերպման շարժառիթները:
Նա նշեց, որ դրանից բացի Լոռին միշտ ասոցացվում է քոլի՝ խոտի հետ և փորձում են այցեքարտային փառատոն ձևավորել մարզում, որպեսզի այնտեղ եկողը տեսնի, թե ինպիսի հետաքրքիր խոհանց կա և ուտելի բույսերն ինչեպ են օգտագործվում:
Հայտնելով, որ չորրորդ անգամ է այդ փառատոնն անցկացվում՝ Արփինե Հակոբյանը նշեց. «Խոհանոցը մեր ժողովրդի ազգային դիմագիծը և ոչ նյութական մշակութային արժեքն է, որը շատ կարևոր է պահպանելը և փոխանցելը: Ոչ նյութական մշակութային արժեքների միջոցով էլ մեր հոգեկերտվածքն է երևում՝ հոգին, բնավորությունը և ցանկանում ենք խոհանոցի միջոցվով ցույց տալ, թե ինչ ավանդույթներ կան, ինչպիսի հոգեկերտվածք ունի հայ ժողովուրդը»:
Նրա խոսքով՝ Հայկական խոհանոցը իր բազմազան համն ու հոտը ունի և ցանկացած զբոսաշրջիկ Հայաստանը դրանով է առանձնացնում այլ երկրներից:
Արփինե Հակոբյանը նաև հայտնեց, որ նպատակը իրադարձային տուրիզմի խթանումն է:
Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը ներկայացրեց փառատոնի շրջանակներում իրենց կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումները և տուրիզմի զարգացման նպատակով կատարվող աշխատանքները:
Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանն էլ հայտնեց, որ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի ընտրությունը պատահակ չէ, իսկ համայնքը մեծ աշխատանք է տարել ենթակառուցվածքների՝ ճանապարհաշինության ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- 2023թ. առաջին կիսամյակում Հայաստան ժամանած 1 մլն զբոսաշրջիկների 52%-ը ՌԴ-ից է. Սիսիան Պողոսեան
- Ռեստորատորների և զբոսաշրջության ոլորտի կոնֆերանս Երևանում