Աշոտյանը ՔԿՀ-ից շնորհավորել է որդու ծնունդը. Սա էլ կհաղթահարենք
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ պահբող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է շնորհավորանք որդու Գոռի ծննդյան տարեդարձի առթիվ։
«Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։
Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։
Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։
3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել՝ գլուխդ բարձր։
Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։
Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։
Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։
Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանցը՝ Աշոտյանին. Բովանդակ ուժերս կներդնեմ քո ազատությանը հասնելու համար
- Շուշան Պետրոսյան. Արմեն Աշոտյանի համար ստորագրավաքին միացել են Մարտակերտի` թշնամու հսկողության տակ գտնվող գյուղերից տարահանված բնակիչներ
- Արմեն Աշոտյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
- Քաղբանտարկյալ լինելու համար կարևոր է, որ քրեական վարույթը լինի քաղաքական գործունեության համար.ՀՀ ՄԻՊ-ը՝ Աշոտյանի գործի մասին
- Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին կալանքից ազատել Արմեն Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին