Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծը մինչև տարեվերջ կդնենք մրցույթի. Ավինյան
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են։ Այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը։
«Նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջ, ժամկետից փոքր ինչ շուտ»,- նշեց նա։
Նիստը վարող փոխաքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մետրոյի Աջափնյակ կայարանի հետ կապված առաջին անգամ բացի խոսակցություններից ունեն նաև նախագիծ, որը կարող են դնել շինարարական մրցույթի, որի համար ունեն նաև գումար։
«Վստահ եմ՝ մինչև տարեվերջ նախագիծն ամբողջությամբ ունենալու ենք»,- ասաց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման խորհրդատվական աշխատանքների համար փոխանցվել է 210 մլն դրամ
- Կառավարությունը բյուջեից 1.1 մլրդ դրամ հատկացրեց Աջափնյակի մետրոյի նախագծման համար
- Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները՝ ըստ Մարությանի ու Ավինյանի համաձայնագրի
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում