Արայիկ Հարությունյանի երկու աղջիկն էլ լքել են շրջափակված Արցախը
«Ազգ»-ը գրում է. «Մինչև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կիսամունաթ տոնով է արտահայտվում հայկական երկրորդ հանրապտությունը լքողների կամ նման մտադրություն ունեցողների մասին՝ ասելով, թե «ով քինում է, ջհանդամը քինա», նրա դուստրերն արդեն տևական ժամանակ է՝ Արցախում չեն: «Ազգ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահի աղջիկներից մեկն ամուսնանալուց հետո է դուրս եկել Ստեփանակերտից, մյուսն էլ՝ ուսման նպատակով է Երևան տեղափոխվել: Փաստորեն՝ Հարությունյանի երկու աղջիկներն էլ ճեղքել են շրջափակումն ու լքել Արցախը: «Նույնիսկ փեսան, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից էր, աշխատանքից ազատվել է, ու դուրս են եկել Արցախից»,- ասաց մեր զրուցակիցը:
Փորձեցինք նաև Արայիկ Հարությունյանի տեսակետը լսել, բայց նրա մամուլի քարտուղարը անտեսեց մեր հարցը. կարդաց նամակն ու այդպես էլ չպատասխանեց: Թե ինչքանով է բարոյական կամ ազնիվ քննադատաբար ու հեգնական տոնով խոսել Արցախը լքողների մասին, երբ դրանց մեջ նաև քո զավակներն են, թերևս առանց մեկնաբանության թողնենք:
Հ. Գ. Լուրը տպագրվելուց հետո Արցախի նախագահի մամուլի քարտուղարը մեզ հետ կապ հաստատեց ու տեցեկացրեց` լիազորված չէ պատասխանել նման հարցերի»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն ասել է, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսելու՝ պայմանով
- Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել անվտանգային և հումանիտար մարտահրավերների շուրջ
- Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում