Դանիելյան. Արցախյան պատերազմի մասնակիցներից ստանում եմ տեղեկություններ՝ իջեցնում են իրենց հաշմանդամության կարգը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Արցախյան պատերազմի մասնակիցներից ստանում եմ տեղեկություններ առ այն, որ իջեցնում են իրենց հաշմանդամության կարգը՝ հնարավորինս քիչ կենսաթոշակ փոխանցելու նպատակով։
Նշեմ, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է` 1-ին խմբի դեպքում՝ հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով, 3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով։
Դեռևս ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը գրությամբ առաջարկել եմ ավելացնել հաշմանդամության կարգ ունեցող պատերազմի մասնակիցների կենսաթոշակների չափերը։
Այժմ էլ կոչ եմ անում պատկան մարմիններին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հետամնուտ լինել խնդրին՝ բացառելով նման միտումնավոր դեպքերը։
Պատերազմի մասնակիցները մշտապես պետք է լինեն պետության և հանրության ուշադրության կենտրոնում՝ ստանալով սեր և հոգածություն»։
Հարակից հրապարակումներ`
- 44 օրյա պատերազմում երկու ոտքերը կորցրած վիրավոր հերոս Արամ Արզումանյանին զրկեցին հաշմանդամության 1-ին կարգից․ Մամիկոն Խուրշուդյան
- Այս տղաներին զրկում են հաշմանդամության կարգերից․ Մամիկոն Խուրշուդյան
- «Այսօր ինձ զրկեցին հաշմանդամության կարգից և դա արեցին նիկոլ փաշինյանի հրամանով». Մանուել Մանուկյան
- Ոտքը կորցրած լեյտենանտի հաշմանդամության կարգը փոխել են ու զրկել հատուցումից
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում