Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում
Գերմանական Rheinmetall կոնցեռնն առաջիկա երեք ամսում տանկերի և զրահատեխնիկայի արտադրության և վերանորոգման գործարան կբացի Ուկրաինայում: CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմին Փափերգերը, որի խոսքերին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Գերմանական խոշորագույն զենք արտադրողը ուկրաինացիներին կսովորեցնի նաև տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրել գործարանում, որը տեղակայված կլինի Ուկրաինայի արևմուտքում:
Փափերգերն ընդգծել է, որ ուկրաինացիները «պետք է իրենք իրենց օգնեն»։ Անհնար է սպասել, որ եվրոպացիները կամ ամերիկացիները օգնեն իրենց առաջիկա 10 կամ 20 տարում, ասել է Rheinmetall-ի ղեկավարը։
Այս տարի ընկերությունից հայտնել են, որ ցանկանում են Ուկրաինայում գործարան գործարկել՝ տարեկան մոտ 400 տանկ հզորությամբ, որտեղ կարտադրվեն Fuchs զրահափոխադրիչներ։
Փափերգերը վստահություն է հայտնել, որ ձեռնարկությունը կկարողանա պաշտպանվել ՌԴ զինված ուժերի հարձակումներից։
Հարակից հրապարակումներ`
- Նորվեգական Բերգենում ադրբեջանցին ուկրաինացի փախստական կնոջ է սպանել
- Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը
- Թուրքիայում Ռուսաստանի հետ պատերազմի վտանգ են տեսել Ուկրաինայի մասին Էրդողանի հայտարարությունից հետո
- Իսրայելի դեսպանը աննորմալ է համարում, որ Ուկրաինան պաշտպանում է հակաիսրայելական բանաձևերի 90%-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին