Էրդողան. Թուրքիայի առաջ ԵՄ դռների բացումը Շվեդիային ճանապարհ կհարթի դեպի ՆԱՏՕ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի Եվրամիություն։
«Մենք ցանկանում ենք, որ մեզ տրված բոլոր խոստումները կատարվեն: Թուրքիային 50 տարի սպասեցնել են տալիս ԵՄ դռան մոտ: Ես ասում եմ այդ երկրներին, որոնք մեզ սպասեցնել են տալիս, ես սա կասեմ Վիլնյուսում՝ սկզբից բացեք ԵՄ-ում դռները Թուրքիայի առաջ, այնուհետև մենք ճանապարհ կբացենք Շվեդիայի համար (ՆԱՏՕ-ում - խմբ.), ինչպես դա արեցին ավելի վաղ Ֆինլանդիայի դեպքում»,-ասել է Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վիլնյուս թռչելուց առաջ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, թե Էդողանի խոսքով՝ այդ պայմանը նա հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, Խորվաթիան այս պահին վերջինն է անդամակցել ԵՄ-ին, դա տեղի է ունեցել 2013 թվականին, գործընթացը տևել է տասը տարի: 2016 թվականից բանակցություններ են ընթանում Թուրքիայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի շուրջ, որը փաստացի կասեցվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան