Թուրքիայի որոշ շրջաններում անտառային հրդեհներ են, ծագման պատճառները հայտնի չեն
Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա և Մենենդես շրջաններում անտառային հրդեհներ են։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հրդեհները մարելու համար 6 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 18 բեռնատար, 4 ջրամատակարարման մեքենա և 5 տրակտոր են աշխատում դեպքի վայրում։
«Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն։ Ողջ կազմն աշխատում է կրակը վերահսկողության տակ առնելու ուղղությամբ։ Եղակնակը քամոտ է, ինչն էլ իր հերթին նպաստում է կրակի տարածմանը»,- նշել է Ալիաղայի շրջանի ղեկավար Զեքերիա Գյունեյը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում