Այսօր հայտնի կդառնան վերջին՝ ֆիզիկայի ու հայոց պատմության քննության գնահատականները, բողոքարկումը վաղն է․ Խաչանուշ Գրիգորյան
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․
«Ավարտվել են միասնական քննությունները։ Այսօր հայտնի կդառնան վերջին՝ ֆիզիկայի ու հայոց պատմության քննության գնահատականները, բողոքարկումը վաղն է։ Հուլիսի 18-ին հրապարակվելու են մրցույթի արդյունքները՝ ցուցակները կփակցվեն բուհերում, իսկ դիմորդները հաղորդագրություն կստանան անձնական էլ․ հասցեներին։
Հուլիսի 19-ից մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննություններից դրական միավորներով/7,5 և բարձր/, որոնք, այնուամենայնիվ, չեն բավականացրել հիմնական մրցույթով բուհ ընդունվելու՝ նշված ՄԵԿ մասնագիտությամբ։ Այս անգամ դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան։ Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին