Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Վրաստանում
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հաջող մրցելույթներ է ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի բռնցքամարտիկները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնացքամարտի ֆեդերացիան։
«Հայ բռնցքամարտիկներից մրցաշարի հաղթողներ դարձան 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ Ընդ որում Հովհաննիսյանն ու Պողոսյանը եզրափակիչում հաղթեցին համապատասխանաբար ադրբեջանցի և թուրք մարզիկներին։
Արծաթե մեդալակիրներ դարձան 54 կգ քաշային Արման Արզումանյանը, 63,5 կգ քաշային Հարություն Խաչատրյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ Եվս երեք բռնցքամարտիկ` Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը նվաճեցին բրոնզե մեդալ։ Մոտ օրերս մեր երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում և կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան