«Միսս Նիդեռլանդներ 2023»-ի հաղթող տրանսգենդերը կպայքարի «Միսս Տիեզերք» տիտղոսի համար
22-ամյա տրանսգենդեր Ռիկի Քոլեն նվաճել է «Միսս Նիդեռլանդներ 2023» տիտղոսը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է ոչ կին։ Այժմ Քոլը կներկայացնի իր երկիրը «Միսս Տիեզերք» մրցույթում:
МИР 24-ի փոխանցմամբ, ժյուրիի այս որոշումից շատերը վրդովված են։ Համացանցի օգտատերերը պնդում են, որ երկրորդ տեղը զբաղեցրած աղջիկը պետք է հաղթեր։
Միևնույն ժամանակ անցած շաբաթավերջին Լատվիայում տեղի էր ունեցել նոր նախագահի՝ Էդգարս Ռինկևիչսի երդմնակալության արարողությունը, որը հայտնի է որպես բացահայտ համասեռամոլ։