ԿԸՀ-ի նախնական տվյալներով Միրզիյոևը 87,05 %-ով հաղթել է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հավաքել է ձայների 87,05 %-ը և հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը։
«Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Շավքաթ Միրզիյոևի օգտին քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 87,05 %-ը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը։
Երկրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Ադոլաթ» («Արդարություն») նախագահ, Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մախմուդովան ձայների 4,43 %-ով, երրորդում՝ Ուզբեկստանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Ուլուգբեկ Ինոյաթով 4,02 %-ով , չորրորդը՝ Էկոլոգիական կուսակցության առաջնորդ Աբդուշուքյուր Խամզաևն էր, ով ստացել է ձայների 3,74 %ը։
Ըստ ԿԸՀ-ի՝ վերջնական մասնակցությունը կազմել է 79,8 % կամ 15,6 մլն ընտրող։ 2021 թվականի նախագահական ընտրություններում Միրզիյոևը հաղթել է ձայների 80,31 %-ով, մասնակցությունը կազմել է 80,04 %։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Ուզբեկստանի արտահերթ ընտրություններում
- Ուզբեկստանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
- Ուզբեկստանը մերժում է «եռակողմ գազային միություն» ստեղծելու ռուսական նախաձեռնությունը. Reuters