Առողջություն 13:34 10/07/2023 Հայաստան

Ջերմային սթրեսի առաջացման պատճառներն ու հետևանքները

2023թ.-ի հուլիսի 3-ը եղել է աշխարհում երբևէ գրանցված ամենաշոգ օրը՝ համաձայն ԱՄՆ Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի տվյալների։ Ըստ վիճակագրության՝ միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է 17.01˚C` գերազանցելով 2016թ.-ի օգոստոսի 16.39˚C-ի ռեկորդը, երբ շոգ եղանակը մոլեգնում էր ամբողջ աշխարհում: Իսկ Միացյալ Թագավորության օդերևութաբանական բյուրոյի կողմից այս տարվա մայիսին պատրաստած զեկույցում նշվում է, որ 66% հավանականությամբ 2023-2027թթ.-ին միջին տարեկան մերձմակերեսային գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա ևս 1.5°C-ով:

Ըստ նույն զեկույցի՝ 2023թ.-ի փետրվարից ի վեր Հասարակածային Խաղաղ օվկիանոսի կենտրոնական-արևելյան մասում ծովի մակերևույթի ջերմաստիճանի ամսական միջին անոմալիաները զգալիորեն աճել են՝ բարձրանալով գրեթե 0.5 աստիճանով` միջինից բարձր: Զեկույցի կենտրոնում են կլիմայի հիմնական ցուցանիշները՝ ջերմոցային գազերը, ջերմաստիճանը, ծովի մակարդակի բարձրացումը, օվկիանոսի տաքացումը և թթվայնացումը,  ծովային սառույցի և սառցադաշտերի հալոցքը: Այն նաև ընդգծում է կլիմայի փոփոխության և ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքները և նշում, որ վերջին 8 տարվա ընթացքում գրանցված գլոբալ միջին ջերմաստիճանը ամենաբարձրն է պատմության մեջ:

Երաշտները, ջրհեղեղները և անոմալ շոգը ազդել են բոլոր մայրցամաքների վրա և պետությունների համար արժեցել են բազմաթիվ միլիարդավոր դոլարներ: Անտարկտիդայում ծովային սառույցի քանակը նվազել է մինչև գրանցված ամենացածր մակարդակը, իսկ եվրոպական որոշ սառցադաշտերի հալվելը ռեկորդային քանակի է հասել: Մինչ ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, և կլիման շարունակում է փոխվել, եղանակային և կլիմայական ծայրահեղ իրադարձությունները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհի բնակչության վրա: Արևելյան Աֆրիկայում շարունակվող երաշտը, Պակիստանում ռեկորդային տեղումները և Չինաստանում ու Եվրոպայում այս հուլիսին գրանցված ռեկորդային շոգը ազդել են տասնյակ միլիոնավոր մարդկանց վրա, հանգեցրել են սննդի անվտանգության պակասի, ավելացրել են զանգվածային միգրացիան և միլիարդավոր դոլարների կորուստ և վնաս են պատճառել:

Ամռանը ռեկորդային շոգ ալիքներ են սպասվում Եվրոպային։  Եվրոպայում շոգի հետ կապված մահերի թիվն ընդհանուր առմամբ գերազանցել Է 15000-ը` Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում միասին:

Երևանի պետական բժշկական համալսարանի վերլուծական է ներկայացրել՝ եղանակային անոմալիաներից ելնելով` շատ կարևոր է իմանալ, թե ի՞նչ է ջերմային սթրեսը և ի՞նչն է այն առաջացնում:

Ջերմային սթրեսը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարմինը զգում է ջերմության կուտակում այն մակարդակից բարձր, որին կարող է դիմադրել: «Մարդու մարմինը քրտինքի գոլորշիացման միջոցով սառչելու ֆանտաստիկ ունակություն ունի: Մենք գիտենք, որ քրտինքի գոլորշիացումը կարող է օգնել նվազեցնել մարմնի ջերմաստիճանը»,- ասում է Բոյսի պետական համալսարանի հանրային առողջության դպրոցի պրոֆեսոր Ուվե Ռիշլը:

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ մարմինը քրտինք է արտադրում, գոլորշիացումը կարող է սահմանափակվել օդի խոնավության պատճառով:

Մեկ այլ գործոն, որն առաջացնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, այն է, որ մարդիկ կրում են հագուստ, որը խոչընդոտում է մաշկից քրտինքի արտազատմանը: Եվ երբ մարմինը բավարար քանակությամբ ջուր չի ունենում, այն ջրազրկվում է այն աստիճանի, որ այլևս ի վիճակի չէ քրտինք արտադրել:

Տաք օդը կարող է ավելի շատ խոնավություն պահել, քան սառը օդը: «Այսպիսով, որքան տաք է ջերմային ֆոնը, այնքան բարձր է խոնավության մակարդակը», - նշել է փորձագետը: Բազմաթիվ շենքերով, սալահատակ ճանապարհներով և կայանատեղիներով քաղաքային միջավայրը մեծացնում է ջերմային սթրեսի հավանականությունը, քանի որ դրանք կլանում են արևի ջերմությունը ամբողջ օրվա ընթացքում:

«Ջերմային սթրեսը հիվանդությունների մի ամբողջ սպեկտր է», - ասում է Վաշինգտոնի համալսարանի շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային առողջության պրոֆեսոր Քրիստի Էբին: Ախտանիշները կարող են տատանվել՝ ձեռքերի փոքր կարմրավուն բշտիկներից մինչև ուշագնացություն: Ծայրահեղ դեպքերում, եթե մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 39˚C, դա կարող է հանգեցնել ջերմային հարվածի, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ուղեղի և այլ ներքին օրգանների այտուցվածության և որոշ դեպքերում ավարտվել մահվան ելքով:

Ըստ պրոֆեսոր Էբիի՝ երբ մենք ենթարկվում ենք բարձր ջերմաստիճանի, մեզ ժամանակ է պետք, որպեսզի մեր մարմինը սառչի, և դա սովորաբար տեղի է ունենում գիշերվա ընթացքում, բայց 1970 թվականից ի վեր գիշերային ամառային ջերմաստիճանը բարձրացել է միջինը 3 աստիճանով, ինչը նշանակում է, որ մարդիկ գիշերը ավելի քիչ են զովանում:

Երեխաները, տարեցները և հղիները ջերմային սթրեսի նկատմամբ առավել խոցելի են: Մարզիկներն ու բացօթյա աշխատողները կարող են շատ ավելի մեծ ռիսկի ենթարկվել ջերմային սթրեսի համար, քանի որ որքան շատ մարդիկ շարժվեն կամ աշխատեն, այնքան ավելի շատ ջերմություն պետք է հեռացվի նրանց մարմնից: Սա նշանակում է, որ մարզիկներն ու բացօթյա աշխատողները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մարդիկ կարող են ավելի մեծ ռիսկի ենթարկվել ջերմային սթրեսի համար:

Ջերմային սթրեսից խուսափելու համար անհրաժեշտ է զերծ մնալ բացօթյա ինտենսիվ գործողություններից, խմել շատ հեղուկ, հեռու մնալ արևի անմիջական ճառագայթներից և ավելի շատ ժամանակ անցկացնել օդորակված վայրերում: Հովանալու արդյունավետ այլ եղանակներից են նաև պարանոցը սառը սրբիչներով փաթաթելը, Էլեկտրական օդափոխիչի կիրառումը, ինչպես նաև գիշերը պատուհանները բացելը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}