«Տելեգրամը» գողանալու նոր ձև է, զգոն եղեք․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է նոր տեղեկատվական խաբեության մասին․
««Տելեգրամը» գողանալու նոր ձև է։ Զգոն եղեք, դուք ծանոթից նամակ եք ստանում, որտեղ խնդրում են ինչ-որ տեղ քվեարկել նրա օգտին։ Դուք որոշում եք օգնել, ձեզ ուղարկում են ծածկագիրը՝ իբր ձեր քվեարկության ձայնը ձեւակերպելու միջոց: Իսկ իրականում դուք հաքերին ուղարկում եք մուտք գործելու կոդը։ Իհարկե, եթե միացրել եք երկփուլանի պաշտպանություն, նրանք չեն կարողանա խաբել, բայց, ամեն դեպքում, զգոն եղեք»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու