Սուրենյանցը՝ Աշոտյանին. Բովանդակ ուժերս կներդնեմ քո ազատությանը հասնելու համար
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ես ու Արմենը գրեթե մշտապես քաղաքական տարբեր ճամբարներում ենք եղել, բայց դա երբեք չի խանգարել մեր մարդկային, ընկերական հարաբերություններին, որոնք գրեթե 30 տարվա պատմություն ունեն:
Երբ Մարտի 1-ի գործով կալանքի տակ էի, ինձ համար լուսավոր մի փաստ դարձավ այն լուրը, որ իմ ընկեր պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Նաիրա Զոհրաբյանը խափանման միջոցս փոխելու միջնորդություն են ներկայացրել:
Ուրախ էի ոչ նրա համար, որ այդ միջնորդության շնորհիվ ազատության մեջ կարող եմ հայտնվել, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ներքաղաքական հակադրության բարիկադների արանքում ՄԱՐԴԸ դեռ չի մեռել:
Արմեն ջան, ես հավատում եմ քո քաղաքական ու մարդկային տեսակին ու բովանդակ ուժերս կներդնեմ՝ քո ազատությանը հասնելու համար:
... Ու հետո էլի լիքը կվիճենք քաղաքականության ու արժեքների շուրջ:
Միշտ քո ընկեր՝ Սուրեն»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Պետրոսյան. Արմեն Աշոտյանի համար ստորագրավաքին միացել են Մարտակերտի` թշնամու հսկողության տակ գտնվող գյուղերից տարահանված բնակիչներ
- Արմեն Աշոտյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
- Տիգրան Աբրահամյան. «Արցախն Ադրբեջանն է» ասողները վաղը կարող են իրենց ընտանիքի անդամին հանձնել թշնամուն
- Հենրիխ Դանիելյանը՝ գլխավոր դատախազին. Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը
- «Չենք լռելու»․ ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում ՝ ի աջակցություն Արմեն Աշոտյանի
- Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Այդ ո՞ւր՝ առանց պատիվ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից