Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել` 1900.56մ (09.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28 սմ-ով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.631մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 82.350մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.828մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 79.899մլն. մ³:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները