Իշխանությունն իր անբարոյական դեմքն ի ցույց դնելուց բացի, վերից վար, ոչնչացնում է բոլորին՝ քննիչից մինչև դատավոր. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ պարզվեց, որ դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել ու այն կասեցրել, սակայն նույնիսկ դրանից հետո Խաչատուրովի խափանման միջոցը չփոխվեց` վերջինս մնաց անազատության մեջ:
Սա նշանակում է, որ նվազագույնը մինչև օգոստոսի 15-ը գեներալը մնա կալանավայրում:
Շուրջ 4 ամիս է Խաչատուրովն անազատության մեջ է` ակնհայտ շինծու, նկարած, վերևից իջեցված քաղաքական ցուցումների հիմա վրա:
Իր այս քայլով իշխանությունն իր անբարոյական դեմքն ի ցույց դնելուց բացի, վերից վար, ոչնչացնում է բոլոր այն անձանց` քննիչից մինչև դատավոր, ովքեր իրենց հանցավոր մասնակցությունն ունեն այս գործում»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
- Աբրահամյան. Գեներալ Գրիգորի Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել
- Անհապաղ ազատ արձակել Գրիգորի Խաչատուրովին. Քաղհասարակության հայտարարությունը
- Գրիգորի Խաչատուրովի դատավարության ժամանակ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա