Փոսի կողքը երկու բարակ լենտ է թքած-կպցրած, մեքենան ընկել է մեջը. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց տարբեր փողոցներում գազի, ջրի խողովակների, էլեկտրական լարերի անցկացման համար փորված փոսերի մասին ու դժգոհություն հայտնեց, որ այդ հատվածները պատշաճ կահավորված չեն։
«Աճառյան փողոցում փոս կա, մեկ մետրից ավելի խորությամբ է։ Մի հատ ավտոմեքենա էր ընկել փոսի մեջ։ Երեկ եմ կողքով անցել, երկու բարակ լենտ է թքած-կպցրած, դա պատճաշ կահավորում չենք կարող համարել»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ Ծարավ Աղբյուրում էլ քանդած փոս կա, իրեն ուղարկել են, թե ինչպես են երեք մեքենաներ ընկել փոսը, ակերը տրաքել են։
«Հետևաբար, կահավորումը նույնպես շատ կարևոր է, կահավորման տեսանկյունից այդ երկու լենտը չենք համարում պատշաճ կահավարում, եթե մեր ստանդարտն է այդպեսին, պետք է ստանդարտը փոխենք»,- ասաց Ավինյանը։
Նա առաջարկեց այս շաբաթ այլևս քանդման թույլտվություն չտալ, զբաղվել պատշաճ կահավորումով բոլոր այն տեղերում, որտեղ արդեն տվել են քանդման թույլտվություն։
Հարակից հրապարակումներ`
- Այսի՞նքը՝ կողքի մուտքը որ փլվի, դեռևս հույս կա, որ այս մի մուտքը չի՞ փլվելու. Տիգրան Ավինյան
- Եթե ամեն ինչ լավ է՝ իրենց այս ցուցակից առհասարակ ջնջենք, էլ թող չգան.Ավինյանը՝ Բնապահպանական տեսչական մարմնի մասին
- Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը․ Մկրտչյան
- Երևան քաղաքը լինելու է ամենազարգացած քաղաքներից մեկը. Ավինյանի խոստումը երևանցիներին
- Շատ վատ ցուցանիշ է. Ավինյան
- Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին. Ավինյան
- Փոսեր, փոսեր, փոսեր... Ավինյան
- Չպետք է 1-2 հոգու ձեռքում պատանդ մնալ. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում