Առողջություն 22:13 10/07/2023 Հայաստան

2018-23թթ. հոգեմետ դեղերից թունավորումների հետևանքով արձանագրված մահվան դեպքերը 4-ն են. NEWS.am-ին ՎԿ-ից են հայտնել

NEWS.am-ին հաջողվել է պարզել և առաջին անգամ հրապարակել վերջին տարիներին Հայաստանում գրանցված թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացությունների պաշտոնական ցուցանիշը։

Հրապարակված հոդվածում ասվում է. «Շուրջ երեք ամիս ոլորտի համար պատասխանատու պետական գերատեսչությունների հետ հարցուպատասխանի արդյունքում ստացված վիճակագրական տվյալները բազմաթիվ հարցերի և կասկածների տեղիք են տալիս։ Այսպես․ ՀՀ վիճակագրական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․

«2018-2023թթ. հունվար-ապրիլ ամիսներին, համաձայն Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված մահվան վերաբերյալ գրանցումների, ՀՀ մահացության պատճառական կառուցվածքում՝ թմրամիջոցներից, հոգեդիսլեպտիկներից և այլ դասերում չդասակարգված հոգեմետ դեղերից թունավորումների հետևանքով արձանագրված մահվան  դեպքերը 4-ն են»։

Իսկ Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտից, որն իրականացնում է ՀՀ բնակչության մահացության և հիվանդացության ցուցանիշների հաշվառում, NEWS.am-ին տեղեկացրել են, որ 2021թ․ Հայաստանում հոգեկան և վարքի խանգարումներից՝ կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ, մահվան դեպք չի գրանցվել։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2022թ․ 2023թ․ տվյալները ներկայում հասանելի չեն»,-հարցմանն ի պատասխան նշել է ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Թեև Վիճակագրական կոմիտեն տվյալներ հավաքագրելիս օգտվել էր Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից, NEWS.am-ի առանձին հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից հայտնել էին, որ իրենք թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի գերդոզավորումից արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրություն չեն վարում:

«ԱՆ ՔԿԱԳ e-civil էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը չունի հնարավորություն դասակարգելու առկա մահվան ակտային գրանցումները ըստ մահվան պատճառների, ուստի Ձեր հարցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Պետական գերատեսչությունների իրարամերժ պատասխանները և պաշտոնապես գրանցված անհավանական տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետ կապված մահվան դեպքերի վիճակագրությունը պատշաճ չի իրականացվում։

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում տարեկան կտրվածքով հրապարակվում են ՀՀ մահացություններն ըստ մահվան հիմնական պատճառների, որոնց թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի (սրտանոթային համակարգի) հիվանդությունները։ 2022թ․ Հայաստանում գրանցվել է մահվան 10 700 դեպք, որից 5 944-ը կամ 55.6 %-ի մահվան պատճառ է նշվել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, իսկ 2021թ․ սրտանոթային հիվանդություններից գրանցվել է 5 822 մահվան դեպք։ Քիչ չեն նաև շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերը։ 2022թ․ արձանագրվել է այս հիվանդությունից մահվան 1026 նախորդ տարվա 877 դեպքի համեմատ։ Նշենք, որ այդ ցուցանիշների աղբյուրը մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումներն են։ NEWS.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ թմրանյութերի գործածման հետևանքով գրանցված մահվան դեպքերը «թաքնված են» սրտանոթային համակարգի և  շնչառական օրգանների հիվանդություններին վերաբերող ցուցանիշներում։ Բանն այն է, որ թմրամիջոցների գործածման արդյունքում, երբ գրանցվում է սրտի կամ շնչառության կանգ, բժիշկը կամ դատաբժիշկը, որպես մահվան հիմնական պատճառ միայն նշում է սրտանոթային կամ շնչառական օրգան համակարգերի հիվանդությունների առկայությունը, սակայն թե ի՞նչն է նպաստել այդ հիվանդությունների զարգացմանը, չի նշվում։ Օրինակ՝ մարդը մահանում է սրտի կաթվածից, մինչդեռ հնարավոր է նրա մոտ մետանֆետամինային կամ կոկաինային գերդոզավորում լինի, որն էլ հանգեցրել է կաթվածի։

Քիչ չեն նաև Հայաստանում թմրանյութերի ազդեցության տակ ինքնասպանությունների և սպանությունների դեպքերը, որոնց վերաբերյալ վիճակագրություն նույնպես չի վարվում։

Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած՝ Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ վերջին զեկույցի (2022թ.) համաձայն՝ Հայաստանում դեռեւս չի մշակվել թմրամիջոցների գործածման հետ կապված մահացության հստակ մեթոդաբանություն, մինչդեռ այն երկրները, որտեղ թմրանյութերի իրացման և գործածության տեմպերն աճում են, իրականացվում է առանձին հաշվառում։ Հաշվի առնելով Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների ահագնացող տեմպերը՝ այդ թվում անօրինական շրջանառության և իրացման ծավալներն, ինչպես նաև թմրանյութերի տարածման ժամանակակից մեթոդներն ու եղանակները (Տելեգրամ ալիքներ և այլն), պատասխանատու գերատեսչությունները վաղուց պետք է մշակած լինեին թմրամիջոցների գործածման հետ կապված մահացության հստակ մեթոդաբանություն, ինչն էլ հիմք կտար պատշաճ վիճակագրություն վարել և այդ ցուցանիշների հիման վրա մշակել  թմրանյութերի  ոչ բժշկական օգտագործումից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման կոնկրետ ռազմավարություն։

Նշենք, որ լրատվամիջոցներում հրապարակված ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում թմրանյութերի գործածումից տարեկան մահանում է միջինում 500-600 մարդ։ Միջազգային տարբեր զեկույցների համաձայն՝ ամեն տարի ամբողջ աշխարհում 200 մլն-ից ավելի մարդ թմրամիջոց է օգտագործում․ նրանցից 200 հազարը չարաշահման հետևանքով մահանում են:

ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հրապարակած 2022 թ․ Թմրամիջոցների համաշխարհային զեկույցի համաձայն՝ աշխարհում 15-ից 64 տարեկան շուրջ 284 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործում, որոնց մեծ մասը՝ երիտասարդներ են։ Ըստ նույն աղբյուրի՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում թմրանյութերի կախվածության հետ կապված խանգարումներից բուժում ստացողների մեծ մասը մինչև 35 տարեկան են: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ամբողջ աշխարհում 11,2 միլիոն մարդ օգտագործում է ներարկային թմրանյութեր:

ԱՄՆ-ում 2022թ․ թմրանյութերի չարաշահման հետաևանքով մահացությունների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ թմրանյութերի գերդոզավորման հետևանքով նախորդ տարի Միացյալ նահանգներում մահացել է 109680 մարդ, իսկ 2021-ին՝ 107622 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին COVID-19-ից ԱՄՆ-ում մահացել է 245,000 մարդ»։

Մանրամասնությունները՝ սկզբնաղբյուրում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}