Ադրբեջանը «Լաչինի անցակետի» աշխատանքը դադարեցրել է
Ադրբեջանի քարոզչությանը հետևող արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է, որ, ըստ Ադրբեջանի պետական անվտագության ծառայության, Լաչինի միջանցքի անցակետի աշխատանքները դադարեցված են.
«Ուժեղացնում են ճնշումը... Պետական անվտանգության ծառայություն. «Լաչինի» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով հայերի համար տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել։ Անցակետի աշխատանքը դադարեցվել է»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին այս տարվա ապրիլի 23-ին՝ փակելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։
Հարակից հրապարակումներ`
- Վերականգնվել է Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան
- Արցախից Հայաստանի և Հայաստանից Արցախ քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով ադրբեջանական ապօրինի անցակետով
- Չի բացառվում, որ Լաչինի միջանցքում անցակետը տեղադրվել է հետագայում այն թանկ ծախելու համար. Տիգրան Աբրահամյան
- Եթե չմիավորվենք, ապա Լաչինի անցակետը կհասնի մեր դռների դիմաց. Արմեն Ռուստամյան
- Արման Թաթոյան. Եթե անցակետում մեր հայրենակցին ձերբակալեցին, բեռը վերցրեցին, մեքենան առգրավվեցին, ո՞նց ենք պաշտպանելու նրան
- Անցակետի միջոցով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ. Թաթոյան
- Արցախի նախագահը ներկայացրել է ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
- Ադրբեջանը չի հանելու Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետը. Սուրենյանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան