Դեռ չի քննարկվել ՍԴ դիմելու հարցը. Արծվիկ Մինասյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության փաստի բողոքարկման մասին
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցություններ դեռ չեն քննարկում Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության փաստով ՍԴ դիմելու հարցը:
Անդրադառնալով նախադեպին՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ նույն պաշտոնից հեռացման դեպքում ՍԴ-ի կայացրած որոշմանը, Մինասյանն ասաց. «Նաիրա Զոհրաբյանի դեպքում դիմումը ՍԴ, իմ կարծիքով, որոշակի իրավական նրբությունների պետք է բավարարեր, ինչը չէր ապահովվել: Բայց կա ՍԴ որոշումը, որով վերլուծված որոշակի նորմեր կան և որով հանձնաժողովի նախագահի պաշտոնանկությունը ընդունվել է որպես Սահմանադրությանը համապատասխանող:
Նա հիշեցրեց, որ այն ժամանակ նաիրա Զոհրաբյանի դեպքում դիմումը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցությունը իրավունք ունեցել է նման որոշման նախագիծ ներկայացնելու, թե՞ հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության նախաձեռնությունը վերապահված է միայն այն խմբակցությանը, որն առաջադրել է հանձնաժողովի նախագահին, իսկ ՍԴ-ն հայտնել էր, որ բոլոր խմբակցություններն այդ իրավունքն ունեն:
«Պետք է հար ուղղվեր, թե արդյո՞ք «ԱԺ կանոնակարգ» օրենքի 150-րդ հոդվածով սահմանված հիմքերը, թե որ դեպքում է դադարում հանձնաժողովի նախագահի լիազորությունները, այն է՝ երբ դադարում է նրա պատգամավորական լիազորությունները, հրաժարական է տվել, կամ եթե հեռացվել է խմբակցությունից, հիմք կարող էին հանդիսանալ Զոհրաբյանի հեռացման համար:
Եթե թվարկած դեպքերը չկան՝ լուրջ հարց է, թե արդյոք կարող են պաշտոնանկ անել հանձնաժողովի նախագահին: Աշխատանքների կատարման մեջ թերացում Թովմասյանի դեպքում չկա, իսկ ԱԺ խորհրդի նիստերին չմասնակցելով, նա, մեծ հաշվով, քաղաքական տեսակետ է հայտնել, որովհետև անիմաստ է համարել նիստերին մասնակցելը, քանի որ դրանք ձևական բնույթ են կրում և այստեղ կանոնակարգի խնդիր էլ կա»,-ասաց Մինասյանը և հավելեց. «Թագուհի Թովմասյանն այն հանձնաժողովի նախագահն է եղել, որը թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, թե՛ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում, թե փաստաբանների դեմ կատարված բռնությունների հարցի քննարկման դեպքում մշտապես ակտիվ է եղել:
Ես չեմ տեսնում այսօր որևէ այլ հանձնաժողովի նախագահ, որը նման ակտիվություն ցուցաբերեր: Կան ակտիվները, բայց մասշտաբի առումով Թովմասյանի աշխատանքի արդյունավետությունը կարծում եմ այս պահին քննադատության չէր կարող ենթարկցվել»:
Հարակից հրապարակումներ`
- Թովմասյանը մեծ աշխատանք էր տանում նաև Արցախի հարցով, ինչը խնդրահարույց է իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից. Աբրահամյան
- ՔՊ-ական պատգամավորները քվեարկությամբ Թագուհի Թովմասյանին հեռացրեցին Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
- ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի իշխանական թեկնածու չի առաջադրի
- «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման «ապօրինի քննարկումներին»
- «Պատիվ ունեմ». Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է
- Թովմասյան. Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել
- ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա