Արմեն Պետրոսյան. Հայաստան ակնդետ պետք է հետևի Մոսկվա-Անկարա հարաբերությունների դինամիկային
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է .
«Թուրքիան, հատկապես տնտեսական լրջագույն խնդիրների ֆոնին, փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ։
1.Անակարան, խախտելով Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, Թուրքիա այցելած Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա է վերադարձնում «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։
2.Վիլնյուսում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Շվեդիայի առաջնորդների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Անկարան այլևս չի խոչընդոտելու Ստոկհոլմի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը։
3.Չի բացառվում ռազմական-քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները Թուրքիայի և Ուկրաինայի միջև։
Ինչպես և կանխատեսվում էր, արդեն հետընտրական շրջանում Էրդողանի վարչակարգը, իրավիճակային առումով Ռուսաստանից ստանալով հնարավոր առավելագույնը, փորձելու է վերականգնել մանևրի հավասարակշռությունը հակամարտ բևեռների միջև։
Վստահաբար, Անկարայի վերոնշյալ քաղաքական ուղեգիծն իր ակնկալվող նոր դրսևորումներով աստիճանական խնդիրներ է առաջացնելու Մոսկվայի հետ հարաբերություններում, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։
Հայաստանի տեսանկյունից՝ այս իրողությունը պահանջում է առնվազն ակնդետ կերպով հետևել Մոսկվա-Անկարա հարաբերությունների դինամիկային՝ անհրաժեշտ մանևրի հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան