Զելենսկին ՆԱՏՕ-ի ձգձգումն աբսուրդ է որակել
Պատերազմական վիճակում գտնվող Ուկրաինայի նապագահ Վ. Զելենսկին վայրէջք կատարել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, որտեղ ՆԱՏՕ-ի առաջնորդները քննարկում են իր երկրի անդամակցության հայտը:
Նրան դուր չի եկել ՆԱՏՕ -ին անդամակցելու հարցում ձգձգումները։ BBC-ի փոխանցմամբ, Զելենսկին «աննախադեպ և անհեթեթ» է որակել Ուկրաինայի անդամակցության ժամկետ չունենալը։
«Անորոշությունը թուլություն է։ Եվ ես բաց կքննարկեմ հարցը գագաթնաժողովում»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը պնդել էր, որ Ուկրաինան կստանա «հստակ, դրական ուղերձ» անդամակցության վերաբերյալ։
Աղբյուրը նշում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել տասնամյակներ, մինչդեռ Ուկրաինան շատ ավելի արագ ժամանակացույց է ցանկանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան