Կենտրոնականի բաժնում քաղաքացուն խոշտանգելու համար բաժանմունքի պետին ու տեղակալին մեղադրանք է առաջարվել. Փաստաբան
«Ոստիկանական բաժանմունքում պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության Կենտրոնական բաժանմունքի քրեական հետախուզության պետի և վերջինիս տեղակալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում նույնպես բռնություն է գործադրվել։
Նրա խոսքով, սա կարող է դրական տեղաշարժ դիտարկվել գործում, քանի որ ինչպես կարելի էր ԱԱԾ տարածած հաղորդագրության ենթատեքստից, այս գործընթացը շարունակական է լինելու և քաղաքացու նկատմամբ խոշտանգում և բռնություն կատարած բոլոր ոստիկանների արարքներին կտրվի իրավական գնահատական։
Հիշեցնենք նաև, որ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները գոհ են ներքին գործերի նախարարի հետ հանդիպման արդյունքներից
- ՆԳ նախարարը կընդունի փաստաբաններին
- 502 փաստաբան միացել է ոստիկանապետին «փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին. Զոհրաբյան
- Փաստաբանները վաղը ՆԳ նախարարին կհանձնեն «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը
- Վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները․ Փաստաբանների պալատ
- Սիմոն Բաբայան. Փաստաբանական համայնքը, այնուամենայնիվ, առերեսվում է լուրջ խնդիրների
- Փաստաբանը՝ ՄԻՊ-ին ու դատախազին. Գիտե՞ք՝ ինչ է նշանակում զրկվել ազատությունից
- ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում փաստաբանները կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալին
- ՄԻՊ-ն ի վերջո ժամանակ է գտել ընդունելու բռնության ենթարկված փաստաբանին
- Արսեն Բաբայան. Բազմաթիվ ուղղություններով թիրախավորվում են փաստաբանները
- Վահան Հովհաննիսյան. Փաստաբանությունը հետևի գրպանը դնելու համար նախատեսված մասնագիտություն չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա