«Հրապարակ». Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են
«Հրապարակ» թերթը գրում է.
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են: Կալանավայրում մենակ նստելը համարվում է ամենածանր փորձությունը: Թե ինչու է Աշոտյանը նախընտրում մենակ նստել, դժվար չէ պատկերացնել։
Հիշեցնենք, որ մենախցի ռեժիմում է նաև մոտ 2 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ժամանակին մենակ է նստել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՔՊ-ական փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը նույնպես նախընտրել է մենակ նստել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ով կդառնա Մատենադարանի տնօրեն
- «Հրապարակ». Արման Թաթոյանը, ում վերջին շաբաթներին համոզում են առաջադրվել, դեռ երկմտում է
- «Հրապարակ». ԲՀԿ-ն առաջիկա օրերին կհայտարարի Երևանի ընտրություններին չմասնակցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան