«Հրապարակ». Արման Թաթոյանը, ում վերջին շաբաթներին համոզում են առաջադրվել, դեռ երկմտում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ում վերջին շաբաթներին համոզում են առաջադրվել, դեռ երկմտում է: Նման երկմտանքները, որպես կանոն, ավարտվում են չառաջադրվելու որոշմամբ: Վերջին շաբաթներին Թաթոյանը քաղաքական տարբեր շրջանակների հետ կոնսուլտացիաներ է արել: Ոմանք խոստացել են աջակցել, սակայն Թաթոյանը հապաղում է: Մտերիմները կարծում են, որ Թաթոյանի վախերը` սև փիառից, փչանալուց, թույլ չեն տա առաջադրվել:
Որոշ շրջանակներում անգամ քննարկում էին Թաթոյանի և Հայկ Մարությանի համատեղ հանդես գալը, կանխատեսում էին, որ դա կործանարար կլինի ՔՊ-ի համար։ Չի բացառվում, որ իշխանությունն ինքն է նպաստում այս վախերի խորացմանը` կասեցնելով մրցակցի առաջադրումը: Այս հինգշաբթի՝ կառավարության նիստում կորոշվի Երևանի ընտրությունների անցկացման օրը: Իշխանությունը կանգ է առել սեպտեմբերի 17-ի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան