Հ1-ի Պետրոսի արձագանքը. Բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին
Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանն արձագանքել է վթարի ենթարկվելու վերաբերյալ հրապարակումներին.
«Ուրեմն հրապարակում մի ավտո թեթև կպնումա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում , ասում եմ զգույշ քշի, նստում շարունակում եմ։
Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։
Ավելի ճոխացնելով նույնը արտատպում են մեր խայտառակ ԶԼՄ կոչվածները։
Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին,որոնց հետ վաղուց չէի շփվել»։
Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր.
«Երևանում՝ Հանրապետության հրապարակում, բախվել են Honda-ն ու Nissan-ը․ Honda-ի վարորդը, ով ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով Nissan-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է»՝ չսպասելով ԱՊՊԱ-ին ու պարեկներին։ Ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր արձանագրել են վթարը։
Պարեկային ծառայությունը ձեռնակում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից հեռացած Honda-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի անվամբ»։